Լրահոս

09.04.2014 17:54


Յուրի Խաչատուրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի հետ

Յուրի Խաչատուրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի հետ

Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Նուն օրը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը