Լրահոս

09.04.2014 10:31


Պակիստանի մայրաքաղաքում պայթյունից 23 մարդ է զոհվել

Պակիստանի մայրաքաղաքում պայթյունից 23 մարդ է զոհվել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շուկայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 23 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել պտուղ-բանջարեղենի մարդաշատ շուկայում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթուցիկը թաքցված է եղել մրգի արկղում, սակայն ոստիկանությունը պաշտոնապես դա չի հաստատել։

Այս խորագրի վերջին նյութերը