Լրահոս

05.04.2014 10:32


Համիդ Կարզայն առաջիններից մեկն է քվեարկել Աֆղանստանի նախագահի ընտրություններում

Համիդ Կարզայն առաջիններից մեկն է քվեարկել Աֆղանստանի նախագահի ընտրություններում

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայն առաջիններից է ժամանել Քաբուլի ընտրատեղամաս՝ ընտանիքի և մի խումբ նախարարների հետ նախագահական ընտրություններում քվեարկելու։ Աֆղանական հեռուստաալիքները ներկա պահին ուղիղ եթեր են դուրս եկել մի շարք ընտրատեղամասերից։ Մայրաքաղաքի հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Քաբուլի փողոցներում, չնայած «Թալիբանի» սպառնալիքներին՝ ամեն գնով խափանել ընտրությունները։ Ինչպես հայտնում է «Տոլո» հեռուստաընկերությունը, նախորդ գիշեր նրանք արդեն գրոհել են երեք ընտրատեղամաս Լոգար նահանգում՝ Քաբուլից հարավ։

Երկրում ձայնի իրավունք ունի մոտ 12 մլն մարդ։ Հաշվի առնելով իրավիճակը՝ երկրում ընտրությունները կայացած կհամարվեն անգամ ցածր մասնակցության դեպքում։ Ձայների հաշվարկը կմեկնարկի ապրիլի 6-ին և կշարունակվի մինչև ապրիլի 20-ը։ Նախնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 24-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը