Լրահոս

04.04.2014 09:22


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սիսիան-Գորիս, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ (տեսանելիությունը` 50 մ):
Հանրապետության տարածքում` մասնավորապես Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղի մոտակայքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը