Տնտեսական

01.04.2014 11:12


«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են»

«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են»

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Նկատենք, որ 2013թ. անկումն ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ. անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում նման անկում չէր գրանցվել. 2009թ. ՀՀ-ում ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով: Ուշագրավ է նաեւ այն, որ Հայաստանում ներդրումները նվազեցրել են ե՛ւ ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող ՌԴ-ն` 33.6 տոկոսով, ե՛ւ Ֆրանսիան` 57 տոկոսով, ե՛ւ Գերմանիան` 54 տոկոսով, ե՛ւ ԱՄՆ-ը` 34.6 տոկոսով:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Այս խորագրի վերջին նյութերը