Մեկնաբանություն

31.03.2014 12:20


Երբ նախագահը «ֆեյք» է

Երբ նախագահը «ֆեյք» է

-Նախագահական մտնելու «password»-ն ու «login»-ը ո՞վ գիտի։

-Ինչի՞դ է պետք։

-Նախագահ եմ ուզում դառնալ։

-Բա էլ ի՞նչ «password», ի՞նչ«login»։ Մտի՛ր։

-Տենց հեշտ ու հանգիստ կարո՞ղ եմ մտնել։

-Կարող ես։ Նախագահը «ֆեյք» է։ Բոլորն արդեն գիտեն դրա մասին։ Ոչ մի գաղտնաբառ էլ պետք չի։ Մի կողմ դիր արժանապատվությունդ, ինքնասիրությունդ, նամուսդ ու թասիբդ և մտի՛ր։ Անընդհատ ձախողվի՛ր, կորցրո՛ւ բոլորի վստահությունն ու հարգանքը, եթե, իհարկե, նման բան երբևիցե եղել է, դարձի՛ր համատարած արհամարհանքի ու ատելության առարկա, կե՛ր քեզ չհասանելիք հացը, ամայացրո՛ւ շուրջդ եղածն ու դարձիր նախագահ։ Բայց «ֆեյք» նախագահ։

Սուտ խոսել գիտե՞ս։

–Դժվարությամբ, բայց կարողանում եմ ստել։

–Դե ուրեմն ընդհանրապես խնդիր չունես։

Ֆեյքերի» դեմ օրենք են ուզում ընդունել...

-Դե մի ինչ–որ ժամանակ կլինես, ու վերջ։ Քեզ էլ, էջդ էլ կջնջեն, ու ոչ ոք այլևս չի հիշի քեզ։ Անունդ էլ չեն իմանա, որովհետև սեփական անունովդ երբեք հանդես չես գալու։ Փոխարենը՝ մի ինչ–որ կարճ ժամանակ «ֆեյք» նախագահ կլինես։ Ընտրությունը քոնն է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը