Մեկնաբանություն

04.03.2014 16:30


Նախագահի ոչ լիցենզիոն տարբերակը

Նախագահի ոչ լիցենզիոն տարբերակը

Մի քանի տարի առաջ քաղաքական անեկդոտ էր պտտվում համացանցում՝ «Ուկրաինայում սկզբից նախագահ կլինի Յուշչենկոն, հետո՝ Յանուկովիչը, և վերջ... Ուկրաինայում նախագահներ այլևս չեն լինի. այբուբենն ավարտվեց (Ю, Я)»։

Փաստորեն, կռռացին իրենք իրենց վրա:

Հայաստանի իշխանություններին չէր խանգարի ծանոթանալ իրենց մասին շրջանառվող անեկդոտներին։ Հատկապես նրանց, որոնք ներկայացնում են մեր ղեկավարներին Աստծո ու, ավելի վատ, սատանայի առաջ կանգնած։

Օրինակ՝ այս մեկը. «Թող իրականանան ձեր բոլոր երազանքները»,- ամանորյա ուղերձով ժողովրդին դիմեց նա ու ...

Որքան վատանում է երկրի վիճակն, այնքան դաժան են դառնում այս անեկդոտի վերջաբանի տարբերակները։ Իհարկե, Աստված չանի, որ դրանք իրականություն դառնան։ Թող Սերժ Սարգսյանը երբեք չհայտնվի երկիրը քանդած Յանուկովիչի ստորացված կարգավիճակում (թեև նրա դեմքի արտահայտությունը Մաքսային միություն մտնելու որոշման մասին հայտարարություն անելու պահին նույնպիսին էր, ինչպիսին Յանուկովիչինը՝ դոնիռոստովյան ասուլիսի ժամանակ)։ Բայց դա առաջին հերթին, և ամենակարևորը՝ վերջապես ինքը պետք է հասկանա, այլ ոչ թե համառորեն գնա ինքնաոչնչացման ճանապարհով։

Որպես վերջաբան՝ ծրագրավորողին հարցնում են նրա կարծիքը ղեկավարության մասին. «Կարծում եմ՝ սխալմամբ տեղադրել ենք նախագահի ոչ լիցենզիոն՝ ավազակային տարբերակը։ Ստիպված ենք լինելու ջնջել ամբողջ համակարգն ու տեղադրել նորը»։

«7օր»–ի քաղաքական անեկդոտների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը