Լրահոս

10.08.2009 13:15


Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Օգոստոսի 12-ին կայանալիք Հայաստան - Մոլդովա ազգային հավաքականների ընկերական խաղին նախապատրաստվելու համար, Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է 19 ֆուտբոլիստի:
Այսօր մեր ընտրանու ուսումնա-մարզական հավաքին կմիանա նաև դանիական «Ռանդերսում» հանդես եկող պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թարմացված ցուցակը.

Դարպասապահներ՝

Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ՝

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Կիսապաշտպաններ՝

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Հիրաչ Յագան («Ստանդարտ» Բելգիա)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)

Հարձակվողներ՝

Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ Իսրայել)
Մարկոս Պիզելի («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ» Բելառուս)

Այս խորագրի վերջին նյութերը