Լրահոս

10.08.2009 12:40


Այրվել է հանրային հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ցանցին պատկանող 3 փայտե տնակ

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 95 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել՝ 18.34-ին:

Այրվել է հանրային հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ցանցին պատկանող 3 փայտե տնակ՝ 70 քմ ընդհանուր մակերեսով:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը