Լրահոս

14.02.2014 09:41


Պատահար Գառնի գյուղում. կան տուժածներ

Պատահար Գառնի գյուղում. կան տուժածներ

Փետրվարի 13-ին` ժամը 22.09-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՕՕ 670 և «ԿամԱԶ» մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Ա. Ռ., 1957 թ. ծնված Ս. Ռ. և 1985 թ. Ժ. Ս. հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողճական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը