Լրահոս

13.02.2014 22:22


Սիրիական զորքերը ոչնչացրել են 120 վարձկանի Յաբրուդում

Սիրիական զորքերը ոչնչացրել են 120 վարձկանի Յաբրուդում

Սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 120 վարձկանի Յաբրուդի մոտակայքում՝ Դամասկոսից 57 կմ հյուսիս։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ «Ալ–Մանար» հեռուստակայանին հղումով, ռազմական հատուկ ստորաբաժանումները շրջապատել են քաղաքը։ Նրանք գրավել են Յաբրուդի ռազմավարական նշանակության բարձունքները և գրոհայիններին դուրս մղել Էլ–Ջարաջիր և Էս–Սեխել բնակավայրերից։

Յաբրուդը միջանցքով կապվում է լիբանանյան Էրբիլի հետ, որով անցնում են մատակարարման ուղիները՝ ձգվելով դեպի Դամասկոս և Հոմս։ Այս տարածքում տեղակայվել է գրոհայինների մի քանի ձևավորում։

Այս խորագրի վերջին նյութերը