Լրահոս

13.02.2014 19:52


Լավրով. «Արևմուտքը խեղաթյուրում է ժնևյան պաշտոնական հաղորդագրությունը»

Լավրով. «Արևմուտքը խեղաթյուրում է ժնևյան պաշտոնական հաղորդագրությունը»

Արևմուտքը կոպտորեն խեղաթյուրում է ժնևյան պաշտոնական հաղորդագրությունն անցումային կառավարող մարմնի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք հետևում ենք 2012թ. հունիսի 30–ի ժնևյան պաշտոնական հաղորդագրությանը և պնդում ենք նրա իրականացումն ամբողջ ծավալով. համամիտ չենք այն թերի իրականացնել կամ էլ մեկնաբանել այլ կերպ, ինչը տեղի է ունենում անցումային կառավարող մարմնի ստեղծման գործում,–ասել է նա,–մնացածը մի կողմ է դրվում մեր գործընկերների կողմից՝ և՛ ահաբեկչության, և՛ բռնության դեմ պայքարը, ինչպես նաև տեղային հրադադարը մարդասիրական օգնություն տրամադրելու համար»։

Ինչպես համոզված է նախարարը, հայտարարություններն այն մասին, որ ահաբեկչության դեմ պայքարը հնարավոր է միայն Ասադի հեռանալուց հետո, իրականում աջակցում են ահաբեկչությանը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը»։

Այս խորագրի վերջին նյութերը