Լրահոս

12.02.2014 16:52


Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքի բակը

Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքի բակը

Բազմաթիվ Վանաձորցիներ այսօր բողոքի ցույցի են ելել ի պաշտպանություն 2012թ-ին «Մուշ» ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների: Հավաքվածները մեկ ժամ պուրակում մնալուց հետո քայլերթով շարժվել են դեպի Լոռու գլխավոր դատախազության շենք ու հանդիպում պահանջել դատախազի հետ: Վերջինս, իհարկե, հանդիպման չիջավ դատախազության բակ, սակայն իր մոտ հրավիրեց բողոքավորներից մի քանի հոգու՝ փաստաբանի հետ միասին: Մինչ դատախազի մոտ փաստաբանն ու մի քանի հոգի քննարկումներ էին անում, շենքի դիմաց հավաքվածները պահանջում էին արդար դատաքննություն: Տարածքում ոստիկանները պատ էին կազմել, այդ կերպ հավաքվածներին չթույլատրելով մոտենալ դատախազության շենքին ու անցորդների համար ազատել մայթը: Շուրջ մեկ ժամ անց դատախազի մոտից դուրս եկած փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ու հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ դատախազը հայտնել է, որ իրենց բողոքը կհասցնի գլխավոր դատախազին ու մեկ անգամ ևս գործը կուսումնասիրվի: Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով իրենց պահանջը մեկն է՝ արդար դատաքննություն ու դատական նիստերի տեղին-անտեղին հետաձգումների դադարեցում:

Աղբյուրը` lorinews.am

Այս խորագրի վերջին նյութերը