Մեկնաբանություն

10.02.2014 13:20


Վատը, չարը, բարին

Վատը, չարը, բարին

Ցանկանում եք ինչ–որ բան փոխել, բայց չգիտե՞ք՝ ինչը։ Եթե գիտեք էլ, վախենում ենք դրա մասին բարձրաձայնել։

Խոհանոցում բողոքում եք, տանից դուրս գալիս ու անում այն, ինչից բողոքում եք։

Խոսում եք սիրուց ու բարությունից, բայց ամեն տեսակի պոռնիկի հետ դավաճանում եք առաքինությանն ու այն արժեքներին, որոնց բացակայությունից, իբր, այդքան նեղսրտում եք։

Տեսակ եք, մի այլ կարգի վատ տեսակ...

Կա՛մ ժամանակի ծնունդ եք, կա՛մ էլ միշտ այդպիսին եք եղել. ժամանակները ձեզ ջրի երես հանեցին։

Բարության պակասի՞ց եք նեղվում։ Մի՛ նեղվեք։ Միևնույն է, բարին հաղթելու է։ Այսինքն, ով որ հաղթեց, նա էլ բարին է։ Բայց դրանից ձեզ համար ոչինչ չի փոխվելու. տեսակ եք...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը