Լրահոս

05.02.2014 16:20


Ջուրն էլ կարող է թանկանալ

Ջուրն էլ կարող է թանկանալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառել, որ ջրի սակագինն էլ կբարձրանա։ Այսօր ԱԺ–ում նա հայտնել է, որ «Viola» ընկերությունն ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մինչև փետրվարի 28-ը սակագնի վերանայման հայտ պետք է ներկայացնի ՀԾԿՀ:

Պայմանագրի համաձայն՝ սակագինը վերանայվում է սպառման ծավալների փոփոխությամբ, դրամ–եվրո փոխհարաբերությամբ, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ կամ էլ սղաճով պայմանավորված:

–Կարծում եմ՝ փոփոխությունը չնչին կլինի՝ մոտ 2-3 դրամ,-ասել է Նազարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ջրի սակագնի հաստատման ժամանակ էլեկտրաէներգիայի գինը դեռ չէր բարձրացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը