Լրահոս

05.02.2014 10:48


Չեխիան չի ընդունի Յանուկովիչին

Չեխիան չի ընդունի Յանուկովիչին

Պրահայի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ապրիլին նախատեսված այց կատարի Չեխիա, ապա այդ երկրի իշխանությունները չեն մասնակցի նրա հետ հանդիպմանը։ «Взгляд»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետն աբսուրդային է համարել, որ Յանուկովիչը վայրէջք պետք է կատարի Վացլավ Հավելի անունը կրող օդանավակայանում:

Պրահա այցելության դեպքում Յանուկովիչի պատվին նաև չի կազմակերպվի որևէ միջոցառում, իսկ Պրահայի քաղաքապետը նրան չի հրավիրի իր մոտ հյուրընկալության:

Նշենք, որ Չեխիա Յանուկովիչի այցը չեղյալ հայտարարելու կոչով երկրի նախագահ Միլոշ Զեմանին են դիմել մի շարք հասարակական գործիչներ, բանաստեղծներ, ռեժիսորներ, երգիչներ, մարզիկներ, քաղաքապետեր և համայնքապետեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը