Լրահոս

04.02.2014 09:37


Թևոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալված կա

Թևոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալված կա
«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին Իսրայել Սարգսյանին` մարզաշխարհում հայտնի Իսոյին։

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը