Մեկնաբանություն

04.02.2014 00:45


Ում կովն է բառաչում

Ում կովն է բառաչում

Ինչպես հայտնի է, թրաֆիկինգի զոհ դարձած կանանց ձեռքից վերցնում են անձնագիրը և ստիպում առավոտից երեկո սպասարկել հաճախորդներին։ Այդ երևույթն առկա է ոչ միայն մարմնավաճառության ոլորտում։ Կան թրաֆիկինգի տարատեսակներ, այդ թվում՝ քաղաքական ու լրատվական տիրույթներում։ Սկզբունքը նույնն է, պարզապես աշխատանքային մթնոլորտն ու գներն են տարբեր։

Դատելով ամենից՝ «թունդ ընդդիմադիր» և «խիստ անկախ» «1in.am» կայքին Բաղրամյան 26–ում թրաֆիկինգի են ենթարկել, ընդ որում՝ ամենադաժան ձևով։ Ճիշտ է, սույն կայքի խմբագիր Արման Բաբաջանյանի ձեռքից անձնագիրն ու ԱՄՆ «գրին քարտը» չեն վերցրել, բայց շահագործում են վերը նշված տարբերակով՝ առավոտից երեկո «նստացնելով» ԲՀԿ–ի ու ՀԱԿի դեմ «դհոլություն» անելու գործին։

Բանը հասել է արդեն հոգեխանգարմունքի։ Նույնիսկ եթե ծիտիկը ծռտում է «1in.am»–ի խմբագրի վերին վերջույթի վրա, ապա նա այդ ամենի հետևում անպայման Գագիկ Ծառուկյանին է տեսնում և սկսում է «բզոտել»։ Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի թեման «1in.am»–ին լրիվ գցում է «շողուլից», և գործ ենք ունենում շիզոֆրենիայի ծայրահեղ դրսևորման հետ։

Սա այն դեպքն է, երբ Արտաշես Գեղամյանին և Արթուր Բաղդասարյանին բոլոր առումներով գերազանցած սույն նախկին երիտասարդին պետք է անկեղծորեն ցավակցել, քանզի նա ենթարկվել է թրաֆիկինգի շրջանակներում կիրառվող ամենաուժեղ ճնշումներին։

Ուշագրավն այն է, որ «պացիենտը», այլ ֆոբիաներից զատ, տառապում է նաև շվեդական սինդրոմով՝ էնտուզիազմով պաշտպանելով իրեն թրաֆիկինգի ենթարկածների շահերը։ Բացի այդ, հիվանդի մոտ նկատվում է ենիչերու վարքագիծ, ինչը դրսևորվում է ՀԱԿի դեմ պայքարի ժամանակ։

Այս և այլ հանգամանքները հաշվի առնելով՝ հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ փչանում են բոլոր այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնց համար խոսափողի դեր է կատարում «1in.am»–ը։ Եվ կապ չունի, թե այդ քարոզչագործիքի հետ շփվողն ինչ է ասում և ինչ թեմայով է, ասենք, հարցազրույց տալիս։ Թրաֆիկինգի ենթարկվածի ու սեփական կամքով այլասերվածի հետ ցանկացած շփում «սեռավարակ» «բռնելու» ռիսկ է պարունակում իր մեջ։

Մի խոսքով, «1in.am»–ի հետ ամեն ինչ պարզ է։ Հետևաբար, ամեն ինչ պարզ պետք է լինի նաև բոլոր այն մարդկանց մասով, ովքեր հայտնվում են այդ տիրույթում։ Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում։ Պատահական չէ, որ այդ կայքում հաճախ ենք հանդիպում այնպիսիներին, ովքեր քաղաքական թրաֆիկինգի են ենթարկվել նույն Բաղրամյան 26–ի կողմից (Դավիթ Շահնազարյան, Արամ Զավենի Սարգսյան, «սութի» վերլուծաբաններ, վառվռուն մազերով կնանիք և այլք)։

Այնպես որ, անառականոց այցելելիս չի փրկի անգամ «դեզինֆեկցիան»։ Այցելուները նույնքան անառակ են դառնում, որքան իրենց սպասարկողը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ «1in.am»–ը «պետպատվերի» շրջանակներում ԲՀԿ–ի ղեկավար կազմի առանձին անդամների մեղադրել էր ղումարբազության մեջ։ Պատկերացնո՞ւմ եք, Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին ծառայող կայքը ղումարբազությունից է խոսում։ Եվ դա այն դեպքում, երբ արտասահմանյան կազինոներում արդեն ցողունային բջիջներ են բուսնել, իսկ Կիպրոսի օֆշորը «լացում» է վարչապետի համար։

Մեզ մնում է միայն «1in.am»-ի տերերին հիշեցնել հայտնի խոսքը. «Ում կովը բառաչի, ձերը թող լռի»։

Այս խորագրի վերջին նյութերը