Լրահոս

03.02.2014 14:22


Մոսկովյան դպրոց ներխուժած անձը բաց է թողել պատանդներին

Մոսկովյան դպրոց ներխուժած անձը բաց է թողել պատանդներին

«Лента»–ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցում 20-ից ավելի աշակերտի պատանդ վերցրած հանցագործը բաց է թողել նրանց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դպրոց ներխուժած զինված տղամարդը գնդակահարել է մուտքի մոտ հերթապահող ոստիկանին, ապա պատանդ վերցրել 10-րդ դասարանի 20-ից ավելի աշակերտի։ Տղամարդը կրակահերթ էր բացել դասասենյակի պատուհանից՝ վիրավորելով 2 իրավապահի։ Շենքից տարհանել են մյուս աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ հանցագործն այդ դպրոցի աշակերտներից է։ Նշվում է, որ դպրոցից դուրս է եկել 29 աշակերտ, որոնց հանցագործը պատանդ էր վերցրել կենսաբանության դասասենյակում։ «Russia Today»-տեղեկացմամբ ՝ ուսուցիչներից մեկը սպանվել է, հանցագործը՝ վնասազերծվել։

Այս խորագրի վերջին նյութերը