Լրահոս

03.02.2014 12:15


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Բաքու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 2-­ին ժամանել են Ադրբեջան: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդները հանդիպելու են Ադրբեջանի ԱԳ նախարարի, այնուհետև` նախագահի հետ:

Ինչ վերաբերում է ռուս համանախագահ Իգոր Պոպովին, ապա վերջինի՝ Ադրբեջան չժամանալու վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Ինչպես արդեն տեղելացրել էինք, համանախագահներն Ադրբեջանում նախատեսված հանդիպումներից հետո կժամանեն Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը