Լրահոս

01.02.2014 09:07


«Արմեն Մովսիսյանի եղբոր եկամուտներն ավելանում են»

«Արմեն Մովսիսյանի եղբոր եկամուտներն ավելանում են»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով: Թեեւ դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ, 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար: Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են` դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավ զուգադիպությամբ՝ դեսպանի կինը՝ Անահիտ Աղումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ: Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար: Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը