Լրահոս

31.01.2014 22:18


«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ասես անմեղսունակների հավաքածու լինի»

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ասես անմեղսունակների հավաքածու լինի»

Էս մեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ասես անմեղսունակների հավաքածու լինի: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ զեկուցել է, որ գործազրկությունը 18,6 տոկոս է, իսկ մեր պրոֆիլային նախարարությունից հայտարարել են, որ ԱՄԿ-ն սուտ է ասում, ու գործազրկությունը ոչ թե 18,6 տոկոս է, այլ 17,3:

Փաստորեն, սրանք, գետինը մտնելու (իսկ նախարարի դեպքում` կաբինետի պատուհանից դուրս նետվելու) փոխարեն, դեռ մի բան էլ հաթաթա են անում: Նախ՝ ես վստահ եմ, որ այս պարագայում հենց մեր նախարարությունն է ստում ու կեղծ թվեր ներկայացնում, երկրորդն էլ, անգամ եթե ենթադրեինք, որ գործազրկությունը ոչ թե 18,6 տոկոս է, այլ 17,3, ապա դա, միևնույն է, նշանակում է, որ նախարարությունը ղեկավարվում է անտաղանդ ու անմեղսունակ մարդկանց կողմից, կամ էլ պարզապես մարդկանց, ովքեր խորապես թքած ունեն սոցիալական հարցերի, այդ թվում նաև՝ գործազրկության հիմնախնդրի վրա:

Անդրանիկ Իսահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը