Լրահոս

30.01.2014 10:36


Ըստ քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն իրենից կաշառք են պահանջել

Ըստ քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն իրենից կաշառք են պահանջել

Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ս. Ու.-ի հաղորդման` իր բնակարանից «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար քննիչը, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և նույն բաժանմունքի օպերլիազորը պահանջել են խոշոր չափերի կաշառք:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը