Լրահոս

29.01.2014 16:28


ԱՄՆ–ում առևանգվել է Ստրադիվարիուսի ջութակը (18–րդ դ.)

ԱՄՆ–ում առևանգվել է Ստրադիվարիուսի ջութակը (18–րդ դ.)

Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը, որը պատրաստվել է 1715–ին, առևանգվել է ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքից։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Associated press»-ին հղումով։ Թանկարժեք երաժշտական գործիքը պատկանում էր քաղաքի ազդեցիկ բնակիչներին, որոնք այն անժամկետ օգտագործման էին տվել Սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահար Ֆրենկ Ալմոնդին։ Երկուշաբթի երեկոյան հարձակվել են վերջինի վրա, վերցրել ջութակն ու անհայտացել։

Ստրադիվարիուսի ջութակը բարձր է գնահատվում ինչպես երաժիշտների, այնպես էլ կոլեկցիոներների կողմից։ Ինչպես նշում է գործակալությունը, առևանգված գործիքի արժեքը կարող է չափվել «յոթանիշ թվով»։ Նախկինում գործիքը պատկանելիս է եղել հայտնի ջութակահար Ջուզեպպե Տարթինիին, ապա՝ լեհ երաժիշտ Կարոլ Լիպինսկիին։

Այս խորագրի վերջին նյութերը