Լրահոս

29.01.2014 11:58


Խոշոր պատահար Հրաչյա Քոչար փողոցում

Խոշոր պատահար Հրաչյա Քոչար փողոցում

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Հալաբյան 35 շենքի բնակիչ, 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը, վարելով Mercedes Benz մակնիշի 19 CC 199 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել թիվ 19 շենքի մոտ տեղադրված երկաթյա աղբարկղերին, այնուհետև բախվել ծառերին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր Վահագ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Վ. Ներսիսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Այս խորագրի վերջին նյութերը