Լրահոս

29.01.2014 10:38


Պուտինն առաջարկել է ԵՄ–ԵՍ ազատ առևտրի գոտի ստեղծել

Պուտինն առաջարկել է  ԵՄ–ԵՍ ազատ առևտրի գոտի ստեղծել

Հուվարի 28–ին տեղի ունեցած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիությանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծել։ Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«ԵՄ-ի ղեկավարությանն առաջարկվել է ուսումնասիրել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը»,-ասել է Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը