Լրահոս

24.01.2014 10:01


Սերժ Սարգսյանը՝ առողջապահական տուրիստ Կորեայում (Hopa Gangnam stayle)

Սերժ Սարգսյանը՝ առողջապահական տուրիստ Կորեայում (Hopa Gangnam stayle)

Հունվարի 7-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ նախագահը մեկնել է «կարճատև արձակուրդ, որը կանցնի արտերկրում»: civilnet.am-ի փոխանցմամբ՝ կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանի նախագահը՝ առողջապահական տուրիստ Կորեայում»: Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ նախագահին ուղեկցել են ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը (որը երևում է կայքի հրապարակած լուսանկարում): Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հունվարի 9-ին, ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ, Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը նրան բերեց Գանգնամի Չաում բժշկական կենտրոն: Չաումը վերականգնողական կլինիկա է, որը տնօրինում է «CHA Health Systems» ընկերությունը։

Սարգսյանին ուղեկցողների թվում էին խորհրդային նախկին արբանյակային երկրի նախկին նախագահ և Ռուսաստանից մի մեծահարուստ: Վերջինը նաև Ռուսաստանի նախագահի՝ անցյալ տարի Կորեա կատարած պետական այցի ժամանակ նրա պատվիրակության կազմում էր, և այդ ժամանակ նույն կլինիկայում բուժումներ էր անցել։

Մեկշաբաթյա այցի ընթացքում այս խումբը Չաում կենտրոն է այցելել ամեն օր և բուժումներ ստացել, այդ թվում՝ ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում և մերսում, և քաշի վերահսկման պրոցեդուրաներ:

Կլինիկայի աշխատակիցները նշում են, որ Սարգսյանին նրա մնալու ընթացքում ուղեկցում էին ոստիկանությունը և Ազգային հետախուզական ծառայությունը: Խումբն, ընդհանուր առմամբ, վճարել է 200 միլիոն կորեական վոն (մոտ 186 000 դոլար) և հեռացել է հունվարի 17-ին:

Մանրամասները՝ civilnet.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը