Լրահոս

06.08.2009 10:49


Սահակաշվիլին Ռուսաստանի հետ նոր պատերազմն ինքնասպանություն է անվանել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «France 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի հետ նոր պատերազմն անվանել է «ինքնասպանություն»։ Նա խոստավանել է, որ Ռուսաստանի վրա հարձակվելու համար Վրաստանը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի։ Սահակաշվիլին նաև հայտարարել է, որ հարցը ոչ թե այն է, թե Վրաստանը ցանկանո՞ւմ է Ռուսաստանի հետ պատերազմել, այլ այն, թե ցանկանո՞ւմ է Ռուսաստա՛նը պատերազմել Վրաստանի հետ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը հայտարարել է, որ դեռևս չի ավարտել իր առաքելությունը, որի խնդիրներից մեկն էլ Վրաստանի նախագահն անվանում է վրացական կառավարության տապալումը։ Սահակաշվիլիի տվյալներով՝ վրացական սահմանին 120 հազ. ռուս զինվորական և յուրաքանչյուր րոպեին թռիչքի պատրաստ 200 կործանիչ է տեղակայված։   

Ստեղծված իրավիճակը, Սահակաշվիլիի խոսքերով, շատ է հիշեցնում մեկ տարի առաջ տեղի ունեցածը։ Նա պնդում է, որ, առանց միջազգային հանրության ճնշման, միայն Վրաստանին չի հաջողվի Ռուսաստանի հետ շփվել դիվանագիտական լեզվով, որը վերջինը չի հասականում։

Խոսելով ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը միշտ էլ աջակցել է իրենց երկրին։ Միաժամանակ, Սահակաշվիլին դժվարացել է պատասխանել, թե մոտ ապագայում Վրաստանը կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին՝ հայտարարելով, որ 2008թ. անդամակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը զուտ խորհրդանշական բնույթ է կրել։ Նրա գնահատականով՝ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել 8 տարի հետո միայն։ 

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը