Լրահոս

17.01.2014 16:36


Լևոն Զուրաբյան. «ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով բանակցությունները չեն ավարտվել»

Լևոն Զուրաբյան. «ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով բանակցությունները չեն ավարտվել»
ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դեռևս քննարկման փուլում է, և ձգձգման խնդիր չկա։ Այս մասին Tert.am-ին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Նախ՝ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և հարցը դեռևս քննարկման փուլում է գտնվում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում՝ գազի գնի բարձրացման հարցը գաղտնի պահելու հանգամանքի հիման վրա՝ մատնանշելով, որ դրանով կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությունը, «ՀՀ բյուջեի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքները։

Կոնգրեսը խորհրդարանական ոչիշխանական ուժերին կոչ էր արել միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել և հրապարակավ պաշտպանել այն։

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը