Լրահոս

17.01.2014 15:28


Կատալոնիայի խորհրդարանն անկախության հանրաքվեին կողմ է քվեարկել

Կատալոնիայի խորհրդարանն անկախության հանրաքվեին կողմ է քվեարկել

Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունն Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելուն «կողմ» է քվեարկել։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «EFE» լրատվական գործակալությանը։ 87 մարդ կողմ է քվեարկել, 43–ը՝ դեմ, և միայն երեքը՝ ձեռնպահ։ Հաստատումից հետո կատալոնական խորհրդարանը Մադրիդ կուղղի խնդրագիր՝ պահանջելով ինքնավար համայնքին անկախության հանրաքվեի իրավունք տրամադրել։ 2014-ի նոյեմբերի 9-ին կայանալիք հանրաքվեին քաղաքացիների դիտարկմանը երկու հարց կդրվի՝ «Արդյոք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն», «Եթե այո, ուզո՞ւմ եք՝ Կատալոնիան դառնա անկախ պետություն»։

Աղբյուրը նշում է, որ Կատալոնիային է բաժին ընկնում Իսպանիայի ՀՆԱ–ի չորրորդ մասը։ Բացի այդ, Կատալոնիայի իշխանությունները և քաղաքացիների մի մասը դժգոհություն են հայտնում եկամուտների վերաբաշխումից, որոնք հարկերը վճարելուց հետո վերադառնում են շրջան ներդրումային ծրագրերի կամ սուբսիդիաների տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը