Լրահոս

17.01.2014 17:23


Բանգկոկի նահանգապետի նստավայրում պայթյուն է որոտացել

Բանգկոկի նահանգապետի նստավայրում պայթյուն է որոտացել

Բանգկոկի նահանգապետի նստավայրում պայթյուն է որոտացել։ «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Ինչպես տեղեկացնում է թայլանդական մայրաքաղաքի ոստիկանությունը, ենթադրվում է՝ անհայտը բակ է գցել М 26 ինքնաշեն պայթուցիկ։ Մարզպան Սուկհումբխարդ Պարիբատրան բնակվում է հայտնի Սուան Պակկադ պալատի տարածքում՝ Բանգկոկի կենտրոնում։ Դեռ չի հստակեցվել՝ ինչ վնաս է հասցվել նստավայրին։ Մարզպանը հայտնի է իբրև ընդդիմադիր «Ժողովրդավարական կուսակցության» կողմնակից, որն աջակցում է մայրաքաղաքի փողոցներում բողոքի ակցիաներին։ Ավելի վաղ պայթուցիկ սարք են գցել «Ժողովրդավարական կուսակցության» առաջնորդի՝ Թայլանդի նախկին վարչապետ Աբհիսիթ Վեթչաչիվի տուն։

Այս խորագրի վերջին նյութերը