Լրահոս

16.01.2014 16:35


Սամվել Բաբայանն Անդրկովկասում գործոն էր

Սամվել Բաբայանն Անդրկովկասում գործոն էր

Այսօրվա ասուլիսին, խոսելով անցյալ ու ներկա նախագահներից ու քաղաքական գործիչներից, Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Ես ավելի շատ եմ քննադատել Լևոն Տեր–Պետրոսյանին։ 1995–ին դրա համար 3 տարի հայտնվեցի ընդհատակում... Բայց ասում եմ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը գործում էր. նա հաղթանակի մեջ ունի իր դերն ու նշանակությունը։ Ռոբերտ Քոչարյանն էլ ուներ։ Սամվել Բաբայանն Անդրկովկասում գործոն էր»։

Իսագուլյանի խոսքերով՝ ժամանակին Անդրկովկասում հարց լուծելու համար Սամվել Բաբայանի հետ պետք է հաշվի նստեին։

–Ո՞վ էր ասում, որ ամբողջ աշխարհը ողջունում էր, երբ մենք Քելբաջար, Լաչին կամ Շուշի էինք ազատագրում։ Աշխարհի համաձայնությունը չկար, բայց որոշումներ ընդունվում էին Հայաստանում, ընդունվում էին ամենաբարձր մակարդակով։ Եվ ես գոնե գիտեմ բանակցություններ, որտեղ գերտերությունների ներկայացուցիչներին ուղղակի սենյակից հանել են դուրս, ու որոշում են կայացրել,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը