Լրահոս

16.01.2014 21:59


Ստեփանակերտում ներկայացված «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմը YouTube-ում դիտվել է մոտ 50.000 անգամ (տեսանյութ)

Ստեփանակերտում ներկայացված «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմը YouTube-ում դիտվել է մոտ 50.000 անգամ (տեսանյութ)

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ:

Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա իր համար և լուծել է այդ խնդիրը, սակայն իր հարազատ եղբայրը հաճախ դրա հետ համաձայն չէ: Այսպես ստացվում է, որ միևնույն ծնողների երեխաներից մեկը համարում է իրեն մահմեդական (իսկ Ադրբեջանում դա էթնոնիմ է), մյուսը` ադրբեջանցի, երրորդը` թուրք-ազերի, իսկ չորրորդը՝ պարզապես ազերի կամ պարզապես թուրք:

Ֆիլմում տեղ է գտել նաև Վանգայի կանխագուշակումը Ադրբեջանի փլուզման մասին: 1993 թվականին նա ասլե է, որ այդ պետությանը մնացել է ընդհամենը 30 տարվա կյանք: Այն ժամանակվա ադրբեջանական ընդդիմադիր մամուլում տեղ գտնելուց հետո կանխագուշակության մասին հրամայվեց մոռանալ:

Ֆիլմ՝ http://www.youtube.com/watch?v=D0WbmmJALN4

«Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան»

ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը