Մեկնաբանություն

08.01.2014 16:35


Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալու 3 պատճառները

Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալու 3 պատճառները

Պարզվեց, որ 11 օրը քիչ էր Սերժ Սարգսյանի համար՝ լիարժեքորեն հանգստանալու և ուժերը հավաքելու։

Ինչպես հայտնի է, նախագահական նստավայրից օրերս լուր տարածեցին այն մասին, որ Սարգսյանը կարճատև արձակուրդ է վերցրել։

Դատելով Նոր տարվա գիշերը «սուֆլյորով» կարդացած նրա ելույթից, հյուծված տեսքից ու հոգնած աչքերից՝ Սերժ Սարգսյանին, իրոք, արձակուրդ է պետք, այն էլ՝ ոչ կարճատև։

Արտերկիր մեկնելու առաջին պատճառն, ուրեմն, առողջական բնույթի կարող է լինել։

Խոսվում է այն մասին, որ ՀՀԿ նախագահը, «Ինչպես տարին սկսես, այնպես էլ ամբողջ տարին կանցկացնես» թեմայով, փորձում է Նոր տարին նոր խաղատներում դիմավորել և այդ իսկ պատճառով է կարճատև արձակուրդ վերցրել։ Դժվար է ասել, թե որքանով է այս վարկածը համապատասխանում իրականությանը, բայց նրանից հեռու չէ։

Սերժ Սարգսյանը նաև այլ պատճառ ունի Հայաստանը լքելու համար։ Ներիշխանական, ներքաղաքական ու ներկուսակցական դաշտում լարվածությունն օբյեկտիվորեն մեծացել է, իսկ նա չի կարողանում ելքեր գտնել։

Սարգսյանը և իր սիրելի վարչապետը ձախողվել են բոլոր առումներով և բոլոր ոլորտներում։ Ստեղծված իրավիճակը լուծումներ է պահանջում, իսկ Սարգսյանը լուծումներ չունի։ Լուծման են սպասում նախ և առաջ Սերժի նեղ շրջապատը ներկայացնող մարդիկ։ Բայց նա լուծում չի կարողանում գտնել, քանզի օր օրի ավելի «կաղ բադիկ» է դառնում։

Այս պայմաններում այլ բան չի մնում, քան կարճատև արձակուրդ մեկնելը։ Այլ կերպ ասած՝ խնդիրներից փախնելը։

Թե նշվածներից որ տարբերակն է հատկապես որոշիչ եղել արտերկիր մեկնելու համար, շուտով պարզ կդառնա։ Ըստ ամենայնի՝ գործ ունենք այդ երեքի համադրության հետ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Հայաստանի շահերից ելնելով՝ Սերժ Սարգսյանին մաղթում ենք երկարատև, խոր և համապարփակ արձակուրդ։

Այս խորագրի վերջին նյութերը