Լրահոս

04.08.2009 13:50


Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հանձնաժողովը հավանություն է տվել

ՀՀ արդարադատության նախարարություն քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժամնմունքի հայտարարությունը

        Հաշվի առնելով լրատվության միջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ՝ հայտնում ենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է նաև հիշյալ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն: Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին ևս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի և կլուծվի դատարանի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը