Լրահոս

30.12.2013 11:33


«Տնտեսական առումով` անցնող տարին շատ ծանր էր մեր ժողովրդի համար»

«Տնտեսական առումով` անցնող  տարին շատ ծանր էր մեր ժողովրդի համար»

Տնտեսական առումով` անցնող տարին շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Իշխանությունն օգտագործեց իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի ժողովուրդն ապրի ավելի վատ, ավելի ընչազուրկ, ավելի հիասթափված: 2013-ին չկրճատվեց ո՛չ աղքատության, ո՛չ արտագաղթի ցուցանիշը, համատարած գնաճի ֆոնին՝ չավելացան մարդկանց եկամուտները, փոխարենն ավելի մեծացավ իշխանության նկատմամբ հիասթափված քաղաքացիների բանակը: Երկրի նկատմամբ յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու ցանկությունը նույնն է՝ երկիրը դուրս գա այս ճահճից, քաղաքացին ոչ թե գոյատևի, այլ ապրի արժանապատիվ կյանքով, իսկ իշխանությունն էլ դեմքով շրջվի դեպի քաղաքացին: Ցանկանում եմ, որպեսզի 2014 թվականը հայ ժողովրդի համար լինի ավելի լավ տարի, քան` 2013-ը, լինի՝ առատության, խաղաղության, բարեկեցության, նվաճումների և սպասումների իրականացման տարի: Թող 2014 թվականը յուրաքանչյուր հայ ընտանիքում լինի նոր հնարավորությունների ու իրական ձեռքբերումների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը