Լրահոս

03.08.2009 18:48


Եղբայրներին դանակահարողը կամավոր ներկայացել է

Օգոստոսի 1-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հրազդան» տոնավաճառի մերձակայքից իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հարությունյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ին, Կիլիկիա թաղամասի թիվ 4 և 6 շենքերի մոտ Ս. Հարությունյանը վիճաբանել է անհայտ անձի հետ, ինչի ընթացքում վերջինս դանակահարել է նրան՝ կրծքավանդակի մասում պատճառելով վնասվածք: Ս.Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել:
Ժամը 11.20-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ թևատակի կտրած-ծակած վերքով նույն վայրից բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Հակոբ Հարությունյանը:
Պարզել է, որ նա Ս.Հարությունյանի եղբայրն է, որը նույն ժամին ստացել է նշված վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Սամվել և Հակոբ Հարությունյաններին դանակահարել է 1972 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը օգոստոսի 2-ին, ժամը 02.00-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին և տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկություն:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը