Լրահոս

18.12.2013 11:18


Հազվագյուտ չինական վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցին

Հազվագյուտ չինական վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցին

Շանհայի գազանանացում ողբերգական դեպք է պատահել. հազվագյուտ չինական վագրը հոշոտել է գազանանոցի վերակացուին։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը՝ ТВЦ–ին հղումով։

Կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչը, որը գազանանոցում է արդեն 9 տարի, հարձակվել է աշխատակցի վրա, երբ վերջինս մտել է նրա վանդակը կենդանուն լողացնելու նպատակով։

Աղբյուրը նշում է, որ վայրի բնության մեջ այլևս չեն հանդիպում չինական վագրեր. հազվագյուտ այդ կենդանիներին կարելի է տեսնել միայն գազանանոցներում։

Այս խորագրի վերջին նյութերը