Լրահոս

17.12.2013 20:27


Անկարայում ռազմական ուղղաթիռ է ընկել

Անկարայում ռազմական ուղղաթիռ է ընկել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր առավոտյան ռազմական ուղղաթիռ է ընկել։ «NTV»–ի փոխանցմամբ՝ ուղղաթիռն ուսումնամարզական թռիչք է իրականացրել Անկարայի Գյոլբաշ շրջանում, որի ժամանակ էլ հարվածել է բարձրավոլտ էլեկտրալարին: Վթարից հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են հրշեջները, սակայն 2 օդաչուն էլ զոհվել է։

Այս խորագրի վերջին նյութերը