Լրահոս

16.12.2013 14:29


Դատախազությունը օգնություն ցուցաբերելու միջնորդություն է ուղարկել Կիպրոս

Դատախազությունը օգնություն ցուցաբերելու միջնորդություն է ուղարկել Կիպրոս

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` օֆշորային սկանդալին առնչվող «Հետք»–ի հարցմանը, թե երբ է ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին, եւ ինչպիսի պատասխան է ստացել, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը պատասխանել է. «…Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն:

Նշված միջնորդությունը 02.12.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից դիվանագիտական ուղիներով եւ Ինտերպոլի միջոցով ուղարկվել է Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին, որի կատարաման վերեբերյալ դեռեւս պատասխան չի ստացվել»,-նշված է դատախազության պատասխանի մեջ:

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը