Լրահոս

13.12.2013 21:10


Առատ ձյան պատճառով Վրաստանում 85 դպրոց է փակվել

Առատ ձյան պատճառով Վրաստանում 85 դպրոց է փակվել

Ինչպես տեղեկացնում է «Грузия.Online»–ը, Վրաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 85 դպրոց է փակվել։ Դրանցից 69–ը գտնվում է Աջարիայում, մնացածը՝ Իմերեթի, Գուրիա, Սվանեթի, Կախեթի և այլ շրջաններում։ Կրթության նախարարությունը հայտարարել է, որ բաց թողնված ժամերը կլրացվեն հաջորդ կիսամյակում։

Ձնաբուքը երկրի մի շարք շրջաններում խնդիրներ է հարուցել. արդեն երկու օր է՝ առանց էլեկտրականության է մնացել Աջարիան, առատ ձյան պատճառով դժվարանցանելի են երկրի ճանապարհները։

Այս խորագրի վերջին նյութերը