Լրահոս

12.12.2013 12:25


Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:
Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան - Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ - Գյումրի, Թալին - Մարալիկ, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս, Գավառ - Մարտունի ճանապարհահատվածները:
Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը