Լրահոս

03.12.2013 16:03


Պատահար Գեղարքունիքում. կան զոհեր

Պատահար Գեղարքունիքում. կան զոհեր

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ–ի հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, «Volkswagen Vento» մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել «Камаз» մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Volkswagen»-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են, և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից:

Մանրամասներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը