Լրահոս

03.12.2013 14:44


ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Մենք երբեք ո՛չ արևմտամետ ենք եղել, ո՛չ էլ ընդհանրապես «մետ» ենք եղել»

ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Մենք երբեք ո՛չ արևմտամետ ենք եղել, ո՛չ էլ ընդհանրապես «մետ» ենք եղել»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ուկրաինայում ստեղծված լարվածությունը նորմալ չի համարում, բայց և ընդվզումները չի դատապարտում, եթե դրանք օրենքների և Սահմանադրության շրջանակներում են։

–Ուկրաինայում բնակվում է 40–50 մլն մարդ, և բնական է, որ պիտի լինեն զանգվածներ, որոնց համար ընդունելի չէ ԵՄ ասոցացման համաձայնագրին չմիանալու որոշումը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, և թե ինչո՞ւ սեպտեմբերի 3–ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, մեր երկրում նման լայնածավալ բողոքի գործողություններ և ընդվզման ալիք չբարձրացավ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է.

–Որովհետև զանգվածային այդ գաղափարախոսությունը Հայաստանում չկար, որ պետք է գնանք դեպի Եվրոպա։

Մեր դիտարկմանը՝ չէ՞ որ մինչ այդ հենց իշխանական դաշտն էր Սերժ Սարգսյանին «արևմտամետ»–ի պիտակ փակցնում, Գ. Սահակյանը չի համաձայնել.

–Մենք երբեք ո՛չ արևմտամետ ենք եղել և ո՛չ էլ ընդհանրապես «մետ» ենք եղել։ Մենք ասում ենք, որ ժողովրդավարական չափորոշիչները մեզ համար ամենաընդունելի գործիքներն են՝ մեր երկրում իրողությունները, կառավարման մոդելները հասցնելու եվրաչափանիշներին, և այդ ճանապարհով էլ գնալու ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը