Լրահոս

30.11.2013 17:15


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 5-10մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը