Լրահոս

28.11.2013 14:20


Տիգրան Սարգսյանը նախարարներին հորդորել է գնումներն իրականացնել կորպորատիվ քարտերով

Տիգրան Սարգսյանը նախարարներին հորդորել է գնումներն իրականացնել կորպորատիվ քարտերով

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, գործուղման ծախսերն ու կրթաթոշակները կհատկացվեն բանկային վճարային քարտերին փոխանցման միջոցով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշ ծախսեր կատարել վարկային քարտերի միջոցով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:

Այս խորագրի վերջին նյութերը