Լրահոս

28.11.2013 13:50


ՀՀ կառավարության շենքի մոտ հիմա էլ ոսկերիչներն են բողոքում

ՀՀ կառավարության շենքի մոտ հիմա էլ ոսկերիչներն են բողոքում

Այսօր ՀՀ կառավարության առջև այսօր բողոքի գործողություն են իրականացրել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները։ Նրանց զայրույթն են առաջացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից արդեն մի քանի օր ընթացող ստուգումները և տուգանքները։ Էկոնոմիկայի նախարարությունն այնտեղ թանկարժեք մետաղների հարգադրոշմի ստուգումներ է անցկացնում։

Գործադուլ հայտարարած ոսկերիչները նշել են, որ տուգանքները, որպես կանոն, գերազանցում են ապրանքների գները և հասնում են մի քանի մլն դրամի։

Ոսկերիչների բողոքը լսելու համար կառավարության շենքից դուրս է եկել Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով խոստացել է, որ տեսուչներն այլևս չեն այցելի «Ոսկու աշխարհ»։

Ոսկերիչները, սակայն, այս հավաստիացմանը չեն հավատացել, նրանք գրավոր ապացույց են պահանջել և հայտարարել, որ եթե իրենց նկատմամբ «տեռորը» շարունակվի, կգնան, ոսկեղենը կդնեն դագաղի մեջ ու կգան կառավարության շենքի մոտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը