Լրահոս

28.11.2013 12:48


Յուրա Մովսիսյանին վիրահատել են

Յուրա Մովսիսյանին վիրահատել են

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում այսօր բարեհաջող վիրահատել են։ Այս մասին տեղեկանում ենք «Սպարտակ»–ի պաշտոնական կայքից:

Ակումբի բժշկական վարչության ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերով՝ վիրահատությունն ավարտվել է առավոտյան մոտ ժամը 6–ին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Յուրա Մովսիսյանն ԱՄՆ էր մեկնել օրեր առաջ՝ վիրահատելու վնասված ծունկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը