Մեկնաբանություն

28.11.2013 11:57


Դավիթ Շահնազարյանի հայտը և Շանթ Հարությունյանի «կաբինետը»

Դավիթ Շահնազարյանի հայտը և Շանթ Հարությունյանի «կաբինետը»

Շանթ Հարությունյանը սրածայր փայտերով գնաց դեպի Բաղրամյան 26։ Իսկ թե ինչ են անում ցանկացած սրածայր առարկա նման դեպքերում, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Ափսոս, չստացվեց, թե չէ, հետաքրքիր կլիներ տեսնել Շանթի ու Սերժի հանդիպումը։ Վերջինս հաստատ ռիսկ չէր անի ասել, թե՝ Շա՛նթ, տրամադրությունդ լավ չէ, իսկ Շանթն էլ նրանից չէր հետաքրքրվի, թե՝ «Ինջբես է իրեն զգում դիգին Սարգսյանը»։ Ինչևէ։

Իշխանությունները հոգեկան հիվանդի պիտակ են «կարում» Շանթ Հարությունյանի վրա։ Այդպիսով ուզում են ցույց տալ, որ ով Սերժ Սարգսյանի դեմ է գնում, գիժ է։

Բայց իրականում գիժ է նա, ով չի ուզում իշխանափոխություն, և չի դուրս գալիս Սերժ Սարգսյանի դեմ։ Խոսքս ՀՀԿ ղեկավարի նեղ շրջապատի ու նրա ֆորմալ թիմակիցների մասին չէ։

Օրինակ՝ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը, բնականաբար, չեն ուզենա, որպեսզի Սերժը հեռանա կամ, առավել ևս, հեռացվի, քանզի դրանից հետո առաջինը կհայտնվի Կոշի «օֆշորում», իսկ երկրորդը՝ հոգևորականի սքեմը կփոխարինի այլ հագուստով։

Էլի մի քանի հոգի կան, ովքեր շահագրգռված չեն Սերժի հեռացմամբ, և դրա համար ունեն շատ ռացիոնալ բացատրություն։

Բայց երբ փրփուրը բերանին Սերժ Սարգսյանին է պաշտպանում իրեն ընդդիմադիր ու թունդ արևմտամետ հռչակած գործիչը, ապա դա ոչ միայն գեղամյանություն է, այլ նաև հոգեկան հիվանդության դրսևորում։ Քանզի միայն գիժը կպաշտպանի Սերժ Սարգսյանին։

Այդ առումով բոլոր ռեկորդները խփել է Դավիթ Շահնազարյանը։ Նա այնպիսի էնտուզիազմով է քարոզում Սերժ Սարգսյանի օգտին, որ կասկածի տեղ չի թողնում, որ հոգեկան հիվանդ է, և պետք է հայտնվի Շանթ Հարությունյանի ներկայիս «կաբինետում»։ Ճիշտն այն կլինի, որ Շահնազարյանին ուղարկեն փորձաքննության։ Համոզված եմ, որ շիզոֆրենիան «նաղդ» հաստատվող է։

Շահնազարյանի այդ հիվանդությունն է՛լ ավելի է խորանում, երբ Սերժը նրան պաշտոն չի տալիս։ Որքան պաշտոնազուրկ է մնում Դավիթը, այնքան ավելի է խորանում նրա ֆրուստրացիան, և ավելի է քայքայում նրա պրկված նյարդերը։

Պատահական չէ, որ վերջին շրջանում Դավիթ Շահնազարյանն ավելի հիստերիկ է դարձել և ամբախ–զամբախ դուրս է տալիս ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Դա միայն հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող է անել։ Եթե սրան էլ գումարում ենք Ռուսաստանի մասով նրա մոտ նկատվող Ֆորեստոլի սինդրոմը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Այնպես որ, Շանթին հատկացված «կաբինետը» պետք է տալ դրա իսկական տիրոջը՝ Դավիթ Շահնազարյանին։ Նա լուրջ հայտ է ներկայացրել այդ «կաբինետին» տիրանալու համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը