Լրահոս

28.11.2013 11:24


Իրանի և «վեցնյակի» միջև փոխհամաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20–ից

Իրանի և «վեցնյակի» միջև փոխհամաձայնությունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20–ից

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը միջազգային «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) հետ սույն թ. դեկտեմբերի 20–ից ուժի մեջ կմտնի։ «Բի–Բի–Սի»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Նրա խոսքերով՝ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը շրջադարձային է Իրանի համար։

Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցնյակը» փոխհամաձայնության եկան 4 օրվա բանակցություններից հետո, որոնք սկսվել էին ս. թ. նոյեմբերի 21–ին։

Այս խորագրի վերջին նյութերը